Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Երբ քառյակը քառյակ չէ, ի՞նչ է

Երբ քառյակը քառյակ չէ, ի՞նչ է
09.09.2014 | 17:37

Քառյակը դեռևս քառյակ է՝ ի հեճուկս այն լրագրողների, ովքեր մի սենսացիոն բան են փնտրում ներքաղաքական ձանձրույթի ու գորշության մեջ: Այսօր ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն ասել է, թե քառյակը անխախտ է, դեռևս պահպանում է իր ձևաչափը և որ չորս ուժերի այս միության ներսում քննարկվող ութ հիմնական հարցերից միայն մեկի՝ սահմանադրական բարեփոխումների պարագայում են քառյակի ներսում եղած կարծիքները բաժանվում: Ռուստամյանը նաև ասել է, թե քառյակն այնքանով է քառյակ, քանի դեռ չորս ուժերը յոթ հարցերի շուրջ միաձայն են: ՈՒրեմն քառյակը քառյակ չէ միայն մի հարցում: Սա նշանակում է, որ քառյակը կարող է քառյակ չլինել նաև մեկ այլ կամ մի քանի այլ հարցերում: Այսինքն՝ քառյակը մեկ քառյակ է, մեկ՝ չէ՞:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1236

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ